Գլխավոր Նորություններ Քայլել կարողանալու համար 9 տարեկան Հայկին օգնություն է պետք. 18-րդ վիրահատության համար...

Քայլել կարողանալու համար 9 տարեկան Հայկին օգնություն է պետք. 18-րդ վիրահատության համար գումար է անհրաժեշտ

58

9 տարեկան Հայկը մեծ հաղթանակի շեմին է, անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն Գերմանիայում, որպեսզի ինքնուրույն քայլի։

Հայկն իր ծնված օրվանից պայքարում է ապրելու համար, պայքարում է, որ ապացուցի՝ հնարավոր է ջնջել ՄՈՒԿ՝ մանկական ուղեղային կաթված ախտորոշումը:

«Հայկն իր ծնված օրվանից, 9 տարիների ընթացքում անցել է դաժան, դժվար, ցավոտ ճանապարհ, արվել է 18 դժվար վիրահատություն կոնքազդրի և օրթոպեդիկ այլ խնդիրների հետ կապված: Հայկը սովորում է հանրակրթական դպրոցի 3-րդ դասարանում և լավ է սովորում, անգամ կարողանում է գրել՝ օգտագործելով աջ ձեռքը:

Երկու ամսից նախատեսված է վերջին վիրահատությունը Գերմանիայում: Լինելով միայնակ մայր՝ ինքս չեմ կարող վճարել վիրահատության այդ ահռելի գումարը: Միայն բարի մարդկանց օգնութամբ է հնարավոր եղել կատարել նախորդ 18 վիրահատությունները: Խնդրում եմ, այս անգամ էլ օգնեք, ճանապարհեք Հայկին վիրահատության: Վիրահատությունից հետո, արդյունավետ պարապմունքների արդյունքում, Հայկն ինքնուրույն կքայլի: Ամեն քայլն անելուց միշտ երախպտապարտ ու շնորհակալ կլինենք բոլորին, ովքեր հավատացել են Հայկի հաղթանակին ու դրամական օգնություն են ցուցաբերել:

Վիրահատության անհրաժեշտ 16000 եվրոյից ունենք հավաքված 7000 եվրո: Խղճհարություն չենք ցանկանա առաջացնել, դեմ ենք նման տեսակին, միայն դրական հույզերով լցված, հավատում ենք, որ վիրահատության ամհրաժեշտ գումարը կհավաքվի միայն բարիների օգնությամբ: Օգնեք որդուս ինքնուրույն լինել ու զգալ քայլելու բերկրանքը» , – ասում է Հայկի մայրը՝ Պայծառ Ներսիսյանը։

Օգնելու համար կարող եք զանգահարել Պայծառ Ներսիսյանին` +(374)93586621 հեռախոսահամարով։ Հայկի մոր՝ Պայծառ Ներսիսյանի անունով ՎՏԲ բանկում հաշվեհամար է բացել։ Աջակցել ցանկացողները կարող են փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարին. հայկական դրամով` 16046032978404 դոլարով` 16046032978405 եվրոյով՝ 16046032978406 ռուբլիով՝ 16046032978407 հաշվեհամարներին։ ArCa քարտի համարն է՝ 6769 3071 0003 1522։