Գլխավոր Նորություններ Գիտնականը Պուտինին պատմել է կորոնավիրուսի «խորամանկ» հատկության մասին

Գիտնականը Պուտինին պատմել է կորոնավիրուսի «խորամանկ» հատկության մասին

1336

Կորոնավիրուսի գենոմի մի մասը կարող է ուղղվել նրան չեզոքացնող հակամարմինների դեմ պայքարին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ ենթադրել է ակադեմիկոս Ն․ Ֆ․ Գամալեայի անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Վիրուսը շատ խորամանկ է։ Իզուր չէ այն այդքան մեծ չափերի՝ ամենամեծը հայտնի ՌՆԹ պարունակող վիրուսներից։ Հավանաբար, նրա գենոմի մի մասը ուղղված է այն բանին, որպեսզի խաբի մշտական իմունային համակարգին, որպեսզի նա հակամարմիններ չարտադրի, որոնք նրան կչեզոքացնեն, նշել է նա։

Գիտնականը հայտարարել է, որ COVID-19-ով հիվանդացածների արյան շիճուկի անալիզի ընթացքում հաջողվել է պարզել, որ պացիենտների միայն 30 տոկոսի մոտ կա ծանր հիվանդների բուժման համար պիտանի շիճուկ։

Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակի ժամանակ հայտնաբերվել է 47 121 վարակման դեպք, մահացել է 405 պացիենտ, 3446-ը ապաքինվել է։