Գլխավոր Նորություններ «Նիկոլն ընկերդ չէ՞ր, էս 2 տարվա մեջ քեզ համար ի՞նչ է արել,...

«Նիկոլն ընկերդ չէ՞ր, էս 2 տարվա մեջ քեզ համար ի՞նչ է արել, մի բան արած կա՞». Փաշինյանը՝ ընկերների հետ լարվածության մասին

723

Հիասթափության առանձին խումբ են ընկերներն ու բարեկամները, որոնք մտածում են, որ իրենց կյանքում կարծես շոշափելի բան չի փոխվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ասում են՝ երեկ, նախորդ օրը ընդամենը պատգամավոր էր, դրանից առաջ լրագրող էր, դրանից առաջ բանտարկյալ էր, էսօր վարչապետ է, բայց իրենց կյանքում կարծես շոշափելի բան չի փախվել:

Իմ տեսակետից դա լավ է, որովհետև արդյունավետ է այն իշխանությունը, որ կարողանում է առաջին հերթին սահմանափակել իր ընկերներին, բարեկամներին, մերձավորներին:

Այս առումով մենք նույնպես բավականին արդյունավետ ենք գործել, բայց սա իր հետ բերել է որոշակի լարվածություններ, հիասթափություններ, նաև հաշվի առնելով կողքից ճնշումները: Որովհետև կողքից մարդկանց ասում են՝ ընկերդ չէ՞ր, էս 2 տարվա մեջ քեզ համար ի՞նչ է արել, քեզ համար մի բան արած կա՞»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ իր տեսակետից լավ է, որ ինքը ոչ մի բան չի արել զուտ որպես ընկեր: «Որովհետև եթե մենք պետք է անենք մեր ընկերների ու բարեկամների համար, հիմա հարց, բա էն մնացածը, որ մեր ընկերները, բարեկամները չեն, իրենց համար ով և ինչպես պետք է անի»,-ասաց վարչապետը: