Գլխավոր Նորություններ Կորոնավիրուսային հիվանդությունից մահացած պացիենտները եղել են 88 և 65 տարեկան

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացած պացիենտները եղել են 88 և 65 տարեկան

215

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացած պացիենտները եղել են 88 և 65 տարեկան, տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նրա խոսքով, պացիենտներն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Հիշեցնենք՝ ապրիլի 21-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1401-ի:

Կորոնավիրուսից ապաքինվել է 609 քաղաքացի, փաստացի բուժվում է 768-ը:

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 մարդ։