Գլխավոր Նորություններ 13-րդ միջոցառման շահառուները նպաստ ստացողներ են (VIDEO)

13-րդ միջոցառման շահառուները նպաստ ստացողներ են (VIDEO)

5506

Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ ծրագրով աջակցություն կտրամադրի նպաստառու ընտանիքներին:

Այս միջոցառման աջակցությունից կարող են օգտվել 2020 թ. ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող շուրջ 85 հազար ընտանիքները:

Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի չափի 50 տոկոսի չափով, որի 70 տոկոսը ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, 30 տոկոսը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար: Բաժանորդ չհանդիսանալու դեպքում գումարը տրամադրվում է շահառուին:

Նախատեսված գումարը յուրաքանչյուր բաժանորդ հանդիսացող նպաստառու ընտանիքի անվամբ փոխանցվում է էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությանը: Ընդ որում՝ շահառուի պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար: