Գլխավոր Նորություններ Կորոնավիրուսը սպառնում է ոչնչացնել Հայաստանի երազանքները

Կորոնավիրուսը սպառնում է ոչնչացնել Հայաստանի երազանքները

104

Panorama.am-ը գրում է․

Կորոնավիրուսը սպառնում է ոչնչացնել Հայաստանի երազանքներն ու հույսերը։ Այս մասին գրում է Euronews-ը։

Նշվում է, որ 2018-ի իշխանափոխությունից հետո երկիրը գրանցեց աննախադեպ վերելք՝ տնտեսական աճի առումով առաջ անցնելով իր հարևաններին՝ նավթով հարուստ Ադրբեջանին և Արևմուտքի կողմից աջակցություն ստացող Վրաստանին։

Համաշխարհային բանկի տվյալներով, անցյալ տարի գործարար ակտիվության աճը կազմել է 7,6%, աղքատության մակարդակն իջել է, հայտնվել են տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր, սկսվել են լայնածավալ ենթակառուցվածքային նախագծեր, սփյուքից մարդիկ հայրենիք են վերադարձել։

Նշվում է, որ կարանտինի պայմաններում տնտեսությունը խիստ հարված ստացավ: Որոշ հատվածներում արտադրությունը նվազել է 90% -ով: Երկրի իշխանությունները կանխատեսում էին առնվազն 4,5% աճ այս տարվա համար, սակայն վերանայված կանխատեսումը 0,7% է, և դա հազիվ թե վերջնական տվյալներ լինեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Նյութի աղբյուր՝ https://www.panorama.am/am/news/2020/04/21/%D4%BF%D5%B8%D6%80%D5%B8%D5%B6%D5%A1%D5%BE%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%BD-Euronews/2277922