Գլխավոր Նորություններ ՀՐԱՏԱՊ. Երևանում հնչել են կրակոցներ. թաղային հեղինակությունը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

ՀՐԱՏԱՊ. Երևանում հնչել են կրակոցներ. թաղային հեղինակությունը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

459

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում՝ Հայաստանի քննչական կոմիտեի հարևանությամբ՝ «Սաֆի» գեղեցկության սրահի դիմաց, հնչել են կրակոցներ:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են մեկ հատ կրակված պարկուճ և արնանման հետքեր: Պարզվել է, որ մեկ հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, որը, կայքի տվյալներով, թաղային հեղինակություն է: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագետները: