Գլխավոր Նորություններ Քաղաքացին փորձել է ցած նետվել Երևանի Հաղթանակի կամրջից

Քաղաքացին փորձել է ցած նետվել Երևանի Հաղթանակի կամրջից

174

Ապրիլի 22-ին, ժամը 01:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կանխել են Գուրգեն Գ-ի ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին: