Գլխավոր Նորություններ Թղթերը ստուգելուց հետո ոստիկանը տղայիս հարցնում է՝ Ֆեյսբուքում կա՞ս, ու դրական պատասխան...

Թղթերը ստուգելուց հետո ոստիկանը տղայիս հարցնում է՝ Ֆեյսբուքում կա՞ս, ու դրական պատասխան ստանալուց հետո խնդրում մեքենան աջ քաշել ու կանգնել

755

Երեկ տղաս ղեկին ա լինում և անցակետն անցնելիս ոստիկանին ցույց ա տալիս անձնագիրն ու տեղաշարժման թերթիկը, ու ոստիկանն առանց թղթին ուշադրություն դարձնելու անսպասելի հարց ա տալիս: Ասում ա՝ դու Ֆեյսբուքում գրանցվա՞ծ ես։ Տղաս զարմացած պատասխանում ա, որ, այո՛, գրանցված ա, ինչին ի պատասխան՝ ոստիկանը խնդրում ա մեքենան աջ քաշել ու կանգնել: Տղաս էդպես էլ անում ա, բայց զարմանքը գնալով ավելանում ա: Մեկ էլ էս ոստիկանը մոտենում ա մեքենային ու տղայիս խնդրում ա բացել ինչ-որ վիդեո: Տղաս բացում ա, տեսնում ա՝ 5 տարեկան երեխա ա պարում, ծիծաղում ա: Ոստիկանն ասում ա՝ ախպեր ջան, աղջիկս ա, մրցույթի ա մասնակցում, խնդրում եմ լայքես, որ երեխեն հաղթի:))

Տղաս ասում ա՝ ցերեկը ժամը 2-ի կողմերն էր, արդեն մոտ մի 400 լայք ուներ էդ վիդեոն, պապան որ էս տեմպով աշխատի, իրիկվա կողմ երեխեն հաղթած կլինի: ))

#պապայություն_կոռուպցիա_և_մարդկային_այլ_բաներ

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kristine.armenakyan/posts/3122171674484579