Գլխավոր Նորություններ Հայաստանի բնակչության թիվը կրկին նվազում է. 2 962 100 մարդ ապրիլի 1-ի...

Հայաստանի բնակչության թիվը կրկին նվազում է. 2 962 100 մարդ ապրիլի 1-ի դրությամբ

149

Հայաստանում մշտական բնակվող քաղաքացիների թիվը 2019 թվականի ապրիլի մեկի դրությամբ կազմել է 2 962 100 մարդ:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բնակչության թիվը կրճատվել է   7 800-ով:

Այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանում ծնվել է 8042 երեխա (ցուցանիշը նախորդ տարվա տվյալից ցածր է 3,1%-ով): Այս տարվա առաջին չորս ամիսներին մահվան դեպքերն ավելացել են՝ կազմելով 7 373: