Գլխավոր Տեսանյութեր Ուսանողը վարկը կփակի միայն աշխատելուց հետո․ 14-րդ ծրագիրը հաստատվեց (VIDEO)

Ուսանողը վարկը կփակի միայն աշխատելուց հետո․ 14-րդ ծրագիրը հաստատվեց (VIDEO)

217

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմացման աջակցության 14-րդ ծրագիրը։ Սա ենթադրում է, որ ավարտական կուրսերի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների վարձը փոխհատուցվում է՝ պայմանով, որ վարկի ձևով տրված այդ փոխհատուցումը ուսանողը կմարի ավարտելուց հետո, երբ կանցնի աշխատանքի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ այդպիսով, կառավարությունը կատարում է քաղաքական այն հանձնառությունը, որ լավ սովորող ոչ մի ուսանող դուրս չի մնալու բուհից վարձի պատճառով։

Նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է միջոցառման պայմանների ու շահառուների մասին մանրամասները։