Գլխավոր Նորություններ «Տաշիր» հիմնադրամի աջակցությամբ հայրենիք է վերադառնում 203 քաղաքացի

«Տաշիր» հիմնադրամի աջակցությամբ հայրենիք է վերադառնում 203 քաղաքացի

1104

«S7» ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։ Հաղորդվում է, որ համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։ «Օդանավով Հայաստան են տեղափոփվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու մեր հայրենակիցների կողմից հումանիտար օգնության շրջանակներում հավաքագրված առաջին անհրաժեշտության պարագաները (դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ լուծույթներ և այլն)»,- հայտնում է դեսպանությունը։

Դեսպանությունը խորին երախտագիտություն է հայտնում «Տաշիր» բարեգործական հիմնադրամին նշյալ չվերթով վերադարձող քաղաքացիներին ավիատոմսերով ապահովելու համար։ Նշենք, որ սա չորրորդ չարթերային չվերթն է, որը կազմակերպվել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ և ֆինանսավորմամբ։