Գլխավոր Նորություններ Սկանդալ. Հեռավար դասընթացի ժամանակ պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր են հայտնվել էկրաններին

Սկանդալ. Հեռավար դասընթացի ժամանակ պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր են հայտնվել էկրաններին

488

Ռուսաստանում քննչական մարմինները սկսել են զբաղվել այն տեղեկություններով, որ Հարավային Սախալինում հեռավար դասընթացի ժամանակ պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր են հայտվել էկրաններին: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով ՌԴ ՔԿ-ին:

Այս պահին դեռ հայտնի չէ, թե ով է այդ նյութերը հրապարակել: Իրավապահները աշխատանքներ են իրականացնում տվյալ անձին հայտնաբերելու համար:

Ստուգումների արդյունքում կայացվելու են պրոցեսուալ որոշումներ: