Գլխավոր Նորություններ Բլոգերը մեկուսացման ընթացքում ընթրիք է պատրաստել ամբողջովին մերկ և հայտնի դարձել (Photo)

Բլոգերը մեկուսացման ընթացքում ընթրիք է պատրաստել ամբողջովին մերկ և հայտնի դարձել (Photo)

543

Բրիտանացի բլոգերը կորոնավիրուսային համաճարակի պատճառով մեկուսացման ընթացքում ընթրիք է պատրաստել առանց հագուստի և հայտնի դարձել:

Նուդիստ Պամելա Ֆրեյզերը ամեն շաբաթ առցանց դաս է անցկացնում «Մերկ խոհանոց» անվամբ՝ համացանցի օգտագործողներին ցուցադրելով , թե ինչպես է պատրաստում կերակուրներն ամբողջովին մերկ: Աղջկա խոսքով՝ նման դասերը դառնում են ավելի հայտնի, քանի որ մարդիկ չեն ամաչում տանը մերկանալ:

«Շատերին է դուր գալիս միտքը, որ առավոտյան պետք չէ արթնանալ և պատրաստվել: Կարանտինում պետք չէ կատարյալ տեսք ունենալ»,- նշում է նա և հավելում, որ իր խմբին ավելի ու ավելի շատ երիտասարդներ են միանում: Այժմ այն ​​բաղկացած է մոտ ինը հազար մասնակիցներից: