Գլխավոր Նորություններ Քաղաքացին ոչ սթափ վիճակում հայհոյել է ու մահակով կոտրել ՃՈ ծառայողական ավտոմեքենայի...

Քաղաքացին ոչ սթափ վիճակում հայհոյել է ու մահակով կոտրել ՃՈ ծառայողական ավտոմեքենայի դիմապակին

147

Մայիսի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության ծառայողները Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի սկզբնամասում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը՝ 1969 թ. ծնված Արա Թ.-ն, ակնհայտ ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ հրաժարվել է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, ավտոմեքենայի բանալին, ինչպես նաեւ հրաժարվել է օգտվել սթափության աստիճանը որոշող սարքից, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն: Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 23.55-ի սահմաններում, մինչ ավտոմեքենայի հատուկ պահպանվող տարածք տեղափոխելը, Արա Թ.-ն հայհոյանքներ հնչեցնելով՝ մահակով կոտրել է իր ավտոմեքենայի ապակիները, այնուհետեւ քարով հարվածել եւ կոտրել է Ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենայի դիմապակին, ինչից հետո, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանավանի բաժին: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: