Գլխավոր Նորություններ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 1596-ի. ունենք մահվան 3 նոր...

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 1596-ի. ունենք մահվան 3 նոր դեպք

1073

Ապրիլի 24-ին ժամը 11:00-ի դրությամբ COVID-19 վիրուսով վարակվածության 73 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1596-ի:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Բուժվել է ընդհանուր 728 քաղաքացի, փաստացի բուժվում է 841-ը, բացասական թեստերի թիվը 16551 է, մահացածների թիվը՝ 27: