Գլխավոր Նորություններ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցում են վիրտուալ երթին. Դուք ևս կարող...

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցում են վիրտուալ երթին. Դուք ևս կարող եք մասնակցել՝ ահա թե ինչպես

88

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրում է.

Այս պահի դրությամբ վիրտուալ երթին մասնակցելու 400 հազարից ավելի անուն ազգանուն է ստացվել:

Ընդգծեմ, որ Մեծ Եղեռնի հուշահամալիրի սյուները, որի վրա արտապատկերվելու են մեր անուն ազգանունները, ոչ թե մահարձան են, այլ կոչվում են «Հավերժության տաճար»։

Վիրտուալ երթը, ըստ այդմ, խորհրդանշելու է հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հավերժությունը։

Սիրելի հայրենակիցներ, վիրտուալ երթին մասնակցելու համար պետք է Ձեր անուն ազգանունը sms հաղորդագրությամբ ուղարկեք հետեւյալ համարներին.

1915՝ եթե Հայաստանում (Արցախում) եք,

00 374 33 19 15 00՝ եթե արտերկրում եք:

Հաղորդագրություն գրելիս հետևեք կանոններին, որպեսզի Ձեր հաղորդագրությունը չֆիլտրվի և ցուցադրվի հուշահամալիրի սյուներին:

– Հնարավորության դեպքում գրեք հայատառ,
– Մեկ հաղորդագրության մեջ գրեք միայն մեկ անուն և ազգանուն,
– Միևնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն,
– Հայաստանից և Արցախից ուղարկված յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 1 դրամ է, հաղորդագրությունն ուղարկելիս ավտոմատ կստանաք պատասխան հաղորդագրություն,
– Արտասահմանից ուղարկված հաղորդագրության սակագինը հաշվվում է ըստ երկրների և օպերատորների՝ ստանդարտ եղանակով,
– Արտասահմանից ուղարկելիս պատասխան հաղորդագրություն չեք ստանալու։

Հաղորդագրությունների ընդունումը շարունակվում է։