Գլխավոր Նորություններ Այսօրվա հերոս պապիի հետ ծանոթացել եմ, երբ դեղատանը պահակ էի աշխատում. այսօր...

Այսօրվա հերոս պապիի հետ ծանոթացել եմ, երբ դեղատանը պահակ էի աշխատում. այսօր ահագին մեծացած էր, հուզվեցի, վաղուց չէի տեսել. Վիլեն Գաբրիելյան

1928

Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բարև Ձեզ, եկել եմ ասեմ, որ այսօրվա հերոս Արշալույս պապիի հետ, իսկ պապին հավատացեք իսկականից հերոս տղա ա, իր մաքուր, ազնիվ էությամբ, ծանոթացել եմ կամ 2005-ին կամ 2006-ին, երբ դեղատանը պահակ էի աշխատում: Արշո պապին ուժեղ գազավիկ տղա ա, էն ժամանակ ամեն օր կանգնում էր Հրաչյա Քոչար փողոցում նախկին «Պարտեզ» խանութի դեմի մայթը, սպասելով գազի սարքերի հետ խնդիր ունեցող մարկանց պատվերների: Շատ բարի ու շատ իմաստուն մարդ ա, այսօր ահագին մեծացած էր, հուզվեցի վաղուց չէի տեսել, բայց ինչպես միշտ ամուր ու ձիգ էր, ինչի համար ուրախ եմ:

Սա, ինչի եմ ասում, էսօր աչքովս նաև ընկել ա, մարդիկ կան վրդովված են, իրենց հեռախոսների կամերաների մեջ ոգևորված լայվեր են անում, թե բա՝ կառաուլ պապիկին չեն թողել հասնի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցի: Եվ երբ տեսնում եմ դրանք ովքեր են, կներեք չեմ կարա չասեմ ու սենց փափուկ զուտ նրա համար եմ ասում, քանզի բանակում սովորել եմ, որ սպային վայել չէ ափերից դուրս գալ և հայհոյել, բայց չեմ կարա չասեմ՝ տո այ բաստարդնե՜ր, դուք Արշո պապու ճկուտը չարժեք, ինքը որ իմանա դուք եք իրա համար մեջտեղից ճղվում այն էլ սթից, կգա իրա սյունեցու ձիգ ու ամուր բիլյակով նենց մի հատ կապտակի, տեղում հաստատ չեք մնա:

Այսքանը: Գնացեք քնեք:

Շնորհակալություն ուշադրության համար

հարգանքով՝

#ՕմարիԱրծիվ

նավակ Ճոճողը»: