Գլխավոր Նորություններ Facebook-ը օգտատերերի համար մինչև 50 հոգանոց տեսակոնֆերանսներ կազմակերպելու հնարավորություն է ստեղծել. Интерфакс

Facebook-ը օգտատերերի համար մինչև 50 հոգանոց տեսակոնֆերանսներ կազմակերպելու հնարավորություն է ստեղծել. Интерфакс

89

Facebook ընկերությունը ներկայացրել է իր նոր արտադրանքը՝ Messenger Rooms֊ը, որը նախատեսված է խմբային տեսազանգերի համար։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը:

Rooms֊ը թույլ է տալիս խմբային տեսազանգեր կազմակերպել մինչև 50 մարդու մասնակցությամբ առանց ժամանակային սահմանափակման։ Տեսակոնֆերանսներ հնարավոր կլինի կազմակերպել Messenger-ում և Facebook֊ում գրանցված օգտահաշվի միջոցով։

BBC հեռուստաալիքին ընկերությունից հայտնել են, որ նոր տեսակի կորոնավիրուսի պատժառով Messenger Rooms-ը ներկայացվել է ավելի վաղ, քան ծրագրվում էր։