Գլխավոր Նորություններ Նամակներ եմ ստանում, որ ինֆարկտից մահացած մարդու դիահերձման դիմաց 100.000 փող են...

Նամակներ եմ ստանում, որ ինֆարկտից մահացած մարդու դիահերձման դիմաց 100.000 փող են առաջարկում, որ գրեն իբր մահացել է կորոնավիրուսից

310

Նամակներ եմ ստանում, որ ինֆարկտից մահացած մարդու դիահերձման դիմաց 100.000 փող են առաջարկում, որ գրեն իբր մահացել է կորոնավիրուսից

Նունե Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արդեն երկու օր է տարբեր մարդկանցից նամակներ եմ ստանում ովքեր պատմում են իրենց հետ կապված միջադեպերի մասին, ինչպես նաև ցանկանում են բացատրություններ լսել այդ մասին:

Չէի խոսում, որովհետև ինքս ինձ խոստացել էի հարգել մեր անմեղ զոհերի հիշատակը: Նամակներից մեկում ասվում է, որ իր հարազատներից մեկը մահացել է ինֆարկտից, և երբ դին տարել են դիահերձարան, այնտեղ հարազատներին առաջարկել են 100 000 դրամ, որպեսզի ինչ որ թուղթ ստորագրեն, որ մարդը մահացել է կորոնավիրուսից:

Չնայած նրան, որ հարազատները հրաժարվել են գումարից, այնուամենայնիվ մահը ներկայացվել է որպես կորոնավիրուսով վարակված: Մյուսը` երեխան 1,5 տարեկան է և ջերմել է: Եվ երբ մայրը զրուցել է մանկաբույժի հետ, վերջինս հորդորել է երեխային չտանել բուժհաստատություն, քանի որ ԱՆ-ից հրահանգ կա ցանկացած ջերմողի, անկախ ախտորոշումից, գրանցել որպես վարակակիր:

Բացի այս ամենից հիշում եք չէ Մարալիկցի հղիի պատմությունը: Չգիտեմ արդեն մարդկանց ինչպես հանգստացնել, ինչպես բացատրեմ իրողությունը: Միայն մի բան կարող եմ ասելԹորոսյան բավական է ազգիս խաբես, բավական է
հարմարվիր ստացածդ գումարներով, հերիք է հիշիր մուլտ ֆիլմը «Золотая антилопа»-ն և պատկերացրու ավարտդ»: