Գլխավոր Նորություններ Քանի օրում է կազմակերպվել Ապրիլի 24-ի միջոցառումները․ անկեղծացել է էդուարդ Աղաջանյանը

Քանի օրում է կազմակերպվել Ապրիլի 24-ի միջոցառումները․ անկեղծացել է էդուարդ Աղաջանյանը

484

ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավարբ Էդուարդ Աղաջանյանը սոցկայքի իր էջում գրառում է կատարել ու շնորհակալություն է հայտնել համատարած դրական արձանքների համար՝ կարանտինային պայաններում ՀՀ կառավարության կողմից կազմակերպած ապրիլքսանչորսյան միջոցառումների վերաբերյալ։

Սիրելի հայրենակիցներ,

Անչափ հաճելի էր տեսնել Ձեր համատարած դրական արձանքները կարանտինային պայաններում ՀՀ կառավարության կողմից կազմակերպած ապրիլքսանչորսյան միջոցառումների վերաբերյալ: Ինձ համար մեծ պատիվ էր ղեկավարել այն աշխատանքային խումբը, որը հանդիսանում է այս միջոցառումների թե՜ բովանդակային, թե՜ կազմակերպչական լուծումների հեղինակը: Համաճարակից բխող անորոշությունների պայմաններում վերը նշված աշխատանքային խումբն իր առաջին նիստն ունեցավ ապրիլի 18-ին: Փաստացի ունեցել ենք ընդամենը 6 օր, որոնց ընթացքում կատարվել է ահռելի ծավալների աշխատանք, որի համար առանձնահատուկ գովասանքի են արժանի ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն, Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ տնօրեն Հովհաննես Մովսիսյանը և ԲՏԱ նախարարության կապի և փոստի վարչության պետ Արթուր Ավետիսյանը, ում ամենօրյա աշխատանքներում ամբողջական ներգրավվածության արդյունքն էր այն, ինչի ականատեսը եղանք բոլորս: Իսկ Հանրային հեռուստաըկերության աշխատակազմն ուղղակի անհավանական աշխատանք իրականացրեց:

Սա Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման արարողության բովանդակապես նոր և վերաիմաստավորված մոտեցում էր, որով ի ցույց դրվեց համայն աշխարհին, թե ինչ քաղաքակրթության ոչնչացման հրեշավոր փորձ է կատարվել 20-րդ դարի սկզբին:
Պատմական արդարության հաստատումն այլընտրանք չունի:

Հիշում ենք և պահանջում