Գլխավոր Նորություններ «Տգեղ է, երբ վարչապետն ու նրա կինը փորձում են 82-ամյա ծերունու հաշվին...

«Տգեղ է, երբ վարչապետն ու նրա կինը փորձում են 82-ամյա ծերունու հաշվին ինքնագովազդվել». Գագիկ Համբարյան

132

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանների «Պապիկ-շոուն» շատ տգեղ էր:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում սյունեցի 82-ամյա Արտուշ պապի հետ կապված դեպքը, որին թույլ չէին տվել բարձրանալ Ցեղասպանության զոհերի հուշարձան, բուռն արձագանք գտավ հանրության մոտ…


     Դեպքից ժամեր անց՝ ապրիլի 25-ի գիշերը 2-ին Փաշինյանների ընտանիքը որոշեց, հասարակության տրամադրություններին տուրք տալով և այս ամենից ինքնագովազդվելու լավ հնարավորությունը բաց չթողնելով, պապիկին ոստիկանների ուղեկցությամբ թույլ տալ այցելել Ցեղասպանության զոհերի հուշարձան:
     Հետաքրքիր է, ի սկզբանե չէ՞ր կարելի այդ ամենն առանց աղմուկ-աղաղակի ու զզվելի պաթոսի անել ու չփորձել դիվիդենտներ շահել: Տգեղ է, երբ վարչապետը և նրա կինը փորձում են 82-ամյա ծերունու հաշվին ինքնագովազդվել և ցույց տալ, որ հանրության կարծիքն իրենց համար, իբրև թե, շատ կարևոր է: Ա՜խր շատ պրիմիտիվ պոպուլիստներ են:
     Հ.Գ. Հատուկ ուզում եմ նշել, որ երեկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում երեկոյան կազմակերպված միջոցառումը շատ բարձր մակարդակի էր և արժանի է դրվատանքի: Սակայն վարչապետի և ԱԺ նախագահի «ընտրյալ» տիկնանց, Երևանի քաղաքապետի, որոշ մարզպետների և Սերժ Սարգսյանի ներկայությունը Ծիծեռնակաբերդում ավելորդ էր»:
     Իսկ Փաշինյանի թիմի կողմից ոտքի վրա կազմակերպված «Պապիկ շոուն» շատ տգեղ էր…»: