Գլխավոր Նորություններ Մայիսի 1-ից կբաձրանան մի շարք կառույցների աշխատակիցների աշխատավարձերը

Մայիսի 1-ից կբաձրանան մի շարք կառույցների աշխատակիցների աշխատավարձերը

3611

«Այսօր դեռևս 623 երեխա խնամվում է շուրջօրյա հաստատություններում, որոնցից 457-ը՝ հատուկ տիպի մասնագիտացված հաստատություներում։ Ուստի, ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով պետք է աշխատակիցների աշխատավարձի հարցը հոգանք»,- այս մասին Կառավարության ապրիլի 23-ի նիստում հայտնեց Զարուհի Բաթոյանը։   Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հիշեցրեց, որ 2020 թվականից հայտնել էին խնամքի տների, մասնավորապես՝ տուն-ինտերնատների և մանկատների աշխատակիցների աշխատավարձը բարձարցնելու մասին։ «Հունվարի 1-ից արդեն բարձրացվել է տարեցների խնամքի հաստատություններում աշխատող շուրջ 700 աշխատակցի աշխատավարձ, իսկ այս որոշմամբ մայիսի 1-ից առաջարկում ենք բարձրացնել թվով 5 մանկատներում աշխատող աշխատակիցների աշխատավարձը»,-նշեց նախարարը։ Հունվարի 1-ից լուծարվել է «Վանաձորի մանկատուն»-ը և առաջացել է անհրաժեշտություն միջոցառման շրջանակներում վերաբաշխում կատարելու։ Նախատեսվում է «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի համար նախատեսված 141 մլն դրամից 36,6 մլն դրամը վերաբաշխել մնացած ՊՈԱԿ-ներին՝աշխատավարձի բարձրացման նպատակով։   Հարկ է նշել, որ խնամքի հաստատություններում հիմնականում սպասարկման ոլորտում աշխատակիցների աշխատավարձը նվազագույնի չափով է, և բարձրացումը վերաբերելու է շուրջ 230 մարդու, որոնց միջին աշխատավարձը կբարձրանա 30 %-ով։ Նախարարի հավաստմամբ՝ դայակի աշխատավարձը, որը 2020 թվականին դարձել էր 68,000 դրամ, մայիսի 1-ից կդառնա 96,000 դրամ։ Տնօրենի աշխատավարձը նույնպես կբարձրանա՝ 143,000 դրամից դառնալով 231,000 դրամ։