Գլխավոր Նորություններ Շատ լավ լուր. Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու համար հայերն այլևս ստիպված չեն...

Շատ լավ լուր. Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու համար հայերն այլևս ստիպված չեն լինի հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից

1603

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել՝ պարզեցնելով  Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական համացանցային պորտալում:

Ըստ օրենքի, Ռուսաստանի տարածքում մշտապես բնակվող օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք այլևս կարիք չունեն հաստատելու, որ նրանք հրաժարվել են մյուս պետության քաղաքացիությունից:

Մարդկանց համար, որոնք ծնվել են ԽՍՀՄ-ում և բնակվում են նրա նախկին հանրապետություններում, բայց դրանց քաղաքացիություն չեն ստացել, վերացվում է մինչև դիմում ներկայացնելը Ռուսաստանում պարտադիր երեք տարի բնակվելու և եկամտի օրինական աղբյուրի հաստատման պահանջը:

Նույնը կտարածվի նաև Ռուսաստանի քաղաքացիների օտարերկրացի կողակիցների վրա, որոնք բնակվում են Ռուսաստանում և ընդհանուր երեխաներ ունեն, ինչպես նաև օտարերկրացիների վրա, որոնց ծնողներից մեկը Ռուսաստանի քաղաքացիություն ունի և բնակվում է Ռուսաստանում:

Ինչպես հաղորդում է rusarminfo.ru-ն՝ ոփոխությունները կարող են ակտուալ դառնալ Հայաստանի շատ քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել Ռուսաստանի քաղաքացիություն, մինչդեռ չհրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, ինչպես նախկինում նախատեսված էր օրենքով: