Բարսելոնայի գլխավոր մարզիչ էռնեստո Վալվերդեն, Լիվերպուլի դեմ կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղից առաջ նշել է, որ հակառակորդը կարող է հաղթել։ Նա նաև հավելել է, որ Մոհամեդ Սալահի ու Ռոբերտո Ֆիրմինոյի բացակայությունը քիչ կարևոր գործոն է։
«Լիվերպուլը կարող է մեզ հաղթել։ Անգլիայի առաջնությունում նրանք ընդամենը մեկ պարտություն ունեն, և այն էլ՝ արտագնա խաղում։ Մեզ ֆանտաստիկ մարտավարությամբ թիմ է դիմակայելու, բայց երբ մենք տեսնենք մարզադաշտը՝ հազիվ թե կորցնենք զգոնությունը։
Հասկանալի է, որ Սալահն ու Ֆիրմինոն կարևոր ֆուտբոլիստներ են։ Յուրաքանչուր մարզիչ անհանգստանում է այն ֆուտբոլիստների համար, որոնք շարքից դուրս են գալիս, դա քիչ կարևոր գործոն է»,- ասել է Վալվերդեն։