Գլխավոր Նորություններ Գալու է այդ օրը, երբ մենք չենք կարողանալու գնալ յուրաքանչյուր դեպքի հետևից...

Գալու է այդ օրը, երբ մենք չենք կարողանալու գնալ յուրաքանչյուր դեպքի հետևից և իմաստ չի ունենալու փակել որևէ բնակավայր. Թորոսյան

2463

Մինչ օրս յուրաքանչյուր հաստատված դեպքի հետից մենք գնում ենք: Ես չեմ ուզում գա այդ օրը, սակայն գալու է այդ օրը, երբ մենք չենք կարողանալու գնալ յուրաքանչյուր դեպքի հետևից: Այս մասին Ազատության եթերում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ իմաստ չի ունենալու փակել որևէ բնակավայր:

Թորոսյանի խոսքերով, այս ընթացքում ամբողջ խնդիրն այդ օրը հեռվացնելն է. «Ես չեմ կարող ասել, թե որքանով ենք հեռացրել, քանի որ հայտնի չէ, թե երբ է այդ օրը գալու: Բայց մեր խնդիրն է այնպես անել, որ այդ օրը հեռվանա»,-ասել է նա: