Գլխավոր Նորություններ Բաքուն հերքել է, թե Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանը հրդեհ է բռնկվել

Բաքուն հերքել է, թե Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանը հրդեհ է բռնկվել

79

Պաշտոնական Բաքուն պարզաբանել է ավելի վաղ լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, որ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանը հրդեհ է բռնկվել:

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան հայտնել է «Թրենդ» գործակալությանը, որ հրդեհի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, և որ երկրի դեսպանատան շենքում որևէ արտակարգ պատահար չի գրանցվել:

Ավելի վաղ ՏԱՍՍ գործակալությունը, Մոսկվայի արտակարգ ծառայություններում աղբյուրին հղումով, հաղորդել էր Ադրբեջանի դեսպանատանը բռնկված հրդեհի մասին: Գործակալության զրուցակիցը հայտնել էր, որ դեպքի վայր մի քանի մարտական հաշվարկ է ժամանել: