Գլխավոր Նորություններ Այս տարի երբ և ինչպես են նշելու վերջին զանգը. նախարարը քիչ առաջ...

Այս տարի երբ և ինչպես են նշելու վերջին զանգը. նախարարը քիչ առաջ մանրամասներ հայտնեց

27

Այս տարի վերջին զանգը կկազմակերպվի, երբ կորոնավիրուսն այլևս վտանգավոր չի լինի, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Գիտեմ, թե ձեր կյանքում այս իրադարձությունը որքան կարևոր է, բայց գիտեք, որ ունենք համավարակի տարածման խնդիր և, ըստ էության, պետք  արձանագրենք, որ երիտասարդները, պատանիներն, աշակերտները եթե անգամ հիվանդանում են, նրանց մոտ առանց սիմպտոմի է լինում հիվանդությունը, բայց նրանք դառնում են վարակակիր, ու պիտի արձանագրենք, որ մեծ միջոցառումներ իրականացնելով, նրանք կարող են դառնալ վարակակիր ու վարակը տարածեն իրենց ընտանիքներում, որտեղ կան տարիքով պապիկ-տատիկներ, ծնողներ, որոնք խրոնիկ հիվանդություններ կարող են ունենալ», – ասաց նա։

Հարությունյանն ընդգծեց՝ վերջին զանգը կլինի այն ժամանակ, երբ վարակն այլևս վտանգավոր չի լինի ու սահմանափակումները կվերանան։

«Մենք միասին որևէ օր կորոշենք ու միասին վերջին զանգի արարողություններ կիրականացնենք», – ասաց նախարարը։