Գլխավոր Նորություններ Ինտերնետային լրատվամիջոցների բազմազանությանը զուգահեռ՝ ռադիոն շարունակում է համարվել լրատվության անփոխարինելի միջոց. ՄԻՊ...

Ինտերնետային լրատվամիջոցների բազմազանությանը զուգահեռ՝ ռադիոն շարունակում է համարվել լրատվության անփոխարինելի միջոց. ՄԻՊ ուղերձը

73

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ռադիոյի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Արման Թաթոյանի ուղերձում ասվում է.

«Ռադիոյի սիրելի´ աշխատակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ռադիոյի օրվա առթիվ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման և ինտերնետային լրատվամիջոցների բազմազանությանը զուգահեռ՝ ռադիոն շարունակում է համարվել զանգվածային լրատվության կարևորագույն և անփոխարինելի միջոց:

Կարևոր է ռադիոյի դերը հանրությանն իրազեկելու ու նրանց իրավագիտակցության բարձրացնելու հարցում: Հետևաբար, յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր ամենօրյա աշխատանքով նպաստել լրագրողի դերի բարձրացմանն ու պաշտպանված մասնագիտական աշխատանքի երաշխավորմանը:

Ռադիոյի օրվա առթիվ ձեզ մաղթում եմ անխափան եթեր և նորանոր ձեռքբերումներ՝ ձեր այս կարևոր ու պատասխանատու գործում»: