Գլխավոր Տեսանյութեր Երգահան Միքայել Մարգարյանն ազատության մեջ է, նա մոմի լույսով նշում է դստեր...

Երգահան Միքայել Մարգարյանն ազատության մեջ է, նա մոմի լույսով նշում է դստեր 6-ամյակը (տեսանյութ)

352

Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրած երգահան Միքայել Մարգարյանն ազատության մեջ է: Նա ֆեյսբուքյան լայվով ներկայացրել է, որ իր բնակարանի հոսանքն անջատել են և մոմի լույսով նշում է դստեր 6-ամյակը։

«Հիմա մենք մոմի լույսով ենք։ Հարևանը մեզ տրամադրել է հոսանք, որպեսզի մեր հեռախոսները լիցքավորենք։ Ընկերս դվիժոկ է բերել, դա ենք միացրել հիմա»,- պատմեց երգահանը և հավելեց, որ բերման ենթարկվելիս նրան տեսել է ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, սակայն շրջվե ու գնացել է։

Նա ասաց, որ տանն աշխատում են միայն ինքն ու կինը, սակայն վերջի շրջանում՝ պայմանավորված արտակարգ դրությամբ, չեն աշխատում։ Միքայել Մարգարյանը պատմել է, թե ինչպես է բերման ենթարկվել։