Գլխավոր Նորություններ Դարի ամենաշքեղ հարսանիքը (լուսանկար, տեսանյութ)

Դարի ամենաշքեղ հարսանիքը (լուսանկար, տեսանյութ)

262

Բրունեյի ապագա սուլթան, արքայազն Աբդուլա Մալիկի և նրա սիրելիի՝ 22-ամյա ծրագրավորող Դայանգկու Ռահաբիատուլ Ադավյա Փենգիրհան Հաջի Բոլքիահի հարսանիքը շքեղությամբ հետ է մղել անգամ բրիտանական գահի ժառանգի հարսանիքին, որը, ի համեմատություն սրա, կարելի է չափազանց համեստ կոչել։ Արքայազն Աբդուլա Մալիկը նորկայիս սուլթան Հասանալ Բոլքիահի հինգ որդիներից կրտսերն է և գահի երկրորդ թեկնածուն։

Հարսանեկան արարողությունը կայացել է նշանադրությունից 11 օր անց։ Հարսի կոշիկները, որոնք պատկանում էին հանրահայտ Քրիստիան Լաբուտեն ապրանքանիշին, պատված էին ադամանդներով և ոսկով։

Հարսանեկան զարդերն ու թագը ևս զարդարված էին ադամանդներով և հսկայական զմրուխտներով, որոնցից յուրաքանչյուրը խաղողի հատիկի չափ ուներ։ Համաձայն տեղի ավանդույթների՝ հարսն իր վրա հարսանիքի ժամանակ պետք է փոխառված ինչ-որ բան կրի։ Այս դեպքում դրանք սկեսրոջ զարդերն էին՝ ադամանդե թագը, վզնոցն ու բրոշը։ Կայացել է հեքիաթային հարսանիք, որի մասին միայն երազել կարելի է։ Եվ չնայած որ հասարակ մահկանացուներին նման շքեղությունն անհասանելի է, ամեն դեպքում, հարսանիքը յուրաքանչյուր զույգի համար իրական տոն է, որը հիշվում է ողջ կյանքի ընթացքում։

Հանդիսավոր հարսանեկան արարողությունը կայացել է Բրունեյի մայրաքաղաքում՝ Բանդեր-ՍերիԲեգավանում գտնվող սուլթանի պալատում։ Սուլթանի նստավայրը, որը կոչվում է Istana Nurul Imam Palace, ունի 1788 սենյակ։ Սուլթանը՝ փեսայի հայրը, վառելիքի մագնատ է և աշխարհում ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նրա ունեցվածքը գնահատվում է 20-80 միլիարդ դոլար։ Հասանալ Բոլքիահը պետությունը կառավարում է դեռևս 1967 թվականից ի վեր։

Սուլթանը երեք ամուսնությունների ընթացքում ունեցել է հինգ որդի և յոթ դուստր։ Արքայազն Աբդուլ Մալիկը հերթականությամբ Բրունեյի գահի երկրորդ ժառանգն է։ Առաջին որդին՝ Բրունեյի ժառանգական արքայազնը, ամուսնացել է ավելի քան 10 տարի առաջ։