Գլխավոր Նորություններ Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք տված մարդասպանության համար մեղադրյալը՝ ՀՀԿ պատվիրակ

Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք տված մարդասպանության համար մեղադրյալը՝ ՀՀԿ պատվիրակ

305

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության շատ գործիչներ այսօր խոսում են արդարությունից, արդարադատությունից ու քննադատում գործող իշխանության կադրերին` թերևս մոռանալով, թե մարդկային ինչ ռեսուրսի էր տիրապետում ՀՀԿ-ն, ում վրա էր հենվում:

ՀՀԿ-ի պատվիրակը՝ Աջափնյակի ֆիզիկա կառույցի ղեկավար Մկրտիչ Առաքելյանը, մարդասպանության մեջ է մեղադրվել և ժամանակին ցուցմունք տվել Վանո Սիրադեղյանի դեմ։

Խոսքը վերաբերում է «Վանո Սիրադեղյան-Վահան Հարությունյան գումարած մյուսներ» քրեական գործին։ 2000 թվականի օգոստոսի 30-ին դատարանի դահլիճից ազատ էին արձակվել սույն գործով 5 մեղադրյալներ՝ Հայկ Աղաջանյան, Երանոս Մելքոնյան, Մուրադ Դաշտոյան, Մկրտիչ Առաքելյան և Գագիկ Պետրոսյան: Նրանց համար որպես վերջնական պատիժ դատարանը նշանակել էր 2,5 տարի ազատազրկում, ապա կիրառելով համաներում՝ հիշյալ անձինք ազատ արձակվեցին դատարանի դահլիճից:

Թվարկվածներից նույն Մկրտիչ Առաքելյանն էլ հենց ՀՀԿ-ի պատվիրակն է։ Մկրտիչ Առաքելյանը մեղադրվում էր երկուսի՝ Ա. Հովհաննիսյանի և Կ. Ռաֆայելյանի դիակները թաքցնելու և սպանությանը մասնակցելու մեջ։ Նա ըստ էության այդպիսի մեղմ պատժի արժանացավ այն բանի համար, որ ցուցմունքներ է տվել Վանո Սիրադեղյանի դեմ։

Իսկ հետագայում արդեն ՀՀԿ իշխանության մեջ տաքուկ տեղավորվել էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: