Գլխավոր Նորություններ Ալեն Սիմոնյանը կարող է հայտնվել դատական քաշքշուկների մեջ. նրա դեմ «քաղաքական փալասների»...

Ալեն Սիմոնյանը կարող է հայտնվել դատական քաշքշուկների մեջ. նրա դեմ «քաղաքական փալասների» կողմից կարող է ներկայացվեն մի քանի հարյուր դատական հայցեր. Արտակ Գալստյան

109

Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«

ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԿԽՆԴՐԵԻ, ԻՐԵՐԸ ԱՆՎԱՆԵԼ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ ՉԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Դիտեցի Ալեն Սիմոնյանի և Էդմոն Մարուքյանի մեղմ ասած բանավեճը:
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի բացահայտումներին, նշեմ որ նա ուղղակի հրապարակեց հանրահայտ փաստերը, բայց համեմատության մեջ թույլ տվեց մի սխալ, բացատրեմ որը:
Այսպես
<<Քաղաքական փալասներ>> հանրապետությունում շատ կան և դրանք կազմում են ուրույն մի միավորում, բայց պետք է նաև արձանագրել, որ << քաղաքական փալասը>> դա դեռ խորտակված գործչի վերջին աստիճանը չէ:
Այն որ քաղաքական գործչի վերջին, զրոյական աստիճանը դա <<կլասիկ քաղաքական փալասն>> է, դա նույնպես հանրահայտ փաստ է և ապացուցման կարիք չունի:


Այսինքն տվյալ դեպքում կա իրական վտանգ, որ Ալեն Սիմոնյանը կարող է հայտնվել դատական քաշքշուկների մեջ, այն է նրա դեմ <<քաղաքական փալասների>> կողմից կարող է ներկայացվեն մի քանի հարյուր դատական հայցեր, զրպարտության համար:
Որպես զրպարտություն նրանք կարող են դիտել այն հանգամանքը, որ Ալեն Սիմոնյանը <<կլասիկ քաղաքական փալասին>>, որը գտնվում է քաղաքական աստիճանակարգի զրոյական, արտաքնոցային, աստիճանի վրա նույնականացրել է իրենց՝ <<քաղաքական փալասների>> հետ:
Սակայն ոչինչ անհուսալի չէ և հաշվի առնելով <<քաղաքական փալասների>> մեծաթվությունը, ակնկալվող դատական հայցերի բազմաքանակությունը ես անձամբ պատրաստ եմ անվճար ստանձնել Ալեն Սիմոնյանի պաշտպանությունը:
Իսկ այսուհետ կխնդրեի նաև Ալեն Սիմոնյանին, նույնիսկ էմոցիոնալ պոռթկման ընթացքում ցուցաբերել քաղաքական զսպվածություն, <<կլասիկ քաղաքական փալասի>> աստիճանակարգը անհիմն չբարձրացնել դեպի վեր , դրանով իսկ հասարակությանը մոլորության մեջ չդնել և ընդհանրապես իրերը անվանել իրենց անուններով:

Արտակ Գալստյան»