Գլխավոր Նորություններ ՖՈՏՈ․ Այսօր Գավառում սպանված քննիչի լուսանկարները․ ով էր նա

ՖՈՏՈ․ Այսօր Գավառում սպանված քննիչի լուսանկարները․ ով էր նա

4130

Արդեն հայտնել ենք, որ Գավառում, ըստ տեղեկությունների ամեն բան սկսվել է այն բանից հետո, երբ Նորատուս համայնքի և Գավառի անչափահաս տղաների միջեւ վեճ է եղել: Եվ անչափահասների խնդիրը կարգավորելու, կողմերին հանդարտեցնելու նպատակով գործին խառնվել է զինվորական քննիչը՝ Զորիկ Պարոնիկյանը, ինչից հետո էլ հնչել են կրակոցները:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով էլ՝ երկու մեքենա ուղեկցել են զոհերի մեքենան, ապա՝ կանգնեցրել են ու կրակահերթ բացել։ Հանցագործության զոհ է դարձել ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչ՝ 1989թ. ծնված Զոհրաբ Անուշավանի Պարոնիկյանը, մյուս սպանվածը նրա փեսան է՝ հայտնի՝ «Նորատուսցի արջ» մականունով։

Հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության, ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու, պահելու հատկանիշներով։

Լուսանկարները՝ ArmLur.am