Գլխավոր Նորություններ Ինչ է հայտնի Գավառում երեկ տեղի ունեցած սպանությունների և հիվանդանոցի միջադեպի մասին

Ինչ է հայտնի Գավառում երեկ տեղի ունեցած սպանությունների և հիվանդանոցի միջադեպի մասին

2247

Tert.am-ը գրում է․

Երեկ երեկոյան Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով 2 հոգի մահացել է, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանոց։ Ըստ մամուլում շրջանառվող բազմաթիվ վարկածներից մեկի՝ վիճաբանությունը ծագել է դեռահասների միջև:

Ֆոտոլրագող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ դեպքի վայրում հայտնաբերվել է Lada մակնիշի 91 XX 100 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր, ինչպես նաև Niva մակնիշի 23 ՍL 354 համարանիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես կան հետքեր: Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ վենդետայի՝ կապված տարիներ առաջ Գավառում Նորատուս գյուղի բնակիչ Հայկ Հակոբյանի սպանության հետ: Վերջինիս հայրը Գեղարքունիքի փոխմարզպետն էր, իսկ նրանց ազգականներն են հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններ՝ Նորատուսցի Ալիկ և Արա Բանդուրյանները:

Tert.am-ի տեղեկություններով` Գավառում հնչած կրակոցներից հետո հարձակումը կազմակերպել է սպանված «Նորատուսցի Արջ» մականունով հայտնի անձի եղբայրը։ Նա մի խումբ անձանց հետ ձողերով ու այլ իրերով զինված մուտք է գործել հիվանդանոց, ըստ նախնական տեղեկությունների, երկու վիրավորի պարանոցը կտրել է, վնասվածք է ստացել մեկ անձ ևս, որը ոչ մի կողմի ներկայացուցիչ չէ։ Tert.am-ի տեղեկություններով կրակոցներից հետո հարձակման ենթարկված անձանցից մեկին վիրահատել են, մյուսի վիճակը ծանր է, նրան տեղափոխել են Երևան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Նյութի աղբյուր՝https://www.tert.am/am/news/2020/04/29/gavar/3275979