Գլխավոր Նորություններ Հրաչյա Հակոբյանը` Ալեն Սիմոնյանի վրա հարձակման մասին

Հրաչյա Հակոբյանը` Ալեն Սիմոնյանի վրա հարձակման մասին

397

Արդեն հայտնել ենք, որ քիչ առաջ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: ArmLur.am-ը տեղեկությունը հաստատելու համար զրուցել է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ շատ կարճ է խոսել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

«Գլխի հատվածում ուռածություն կա, ինքնազգացողությունը լավ է, Ալենին փողոցում տեսել են Ադեկվատ խմբի անդամները, հարձակվել են ու ծեծել»,-ասաց Հրաչյա Հակոբյանը:

Այլ մանրամասներ կներկայացնենք քիչ անց: