Գլխավոր Նորություններ Զբոսնելիս սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Դանիելյանի հետ միջադեպի մասին....

Զբոսնելիս սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Դանիելյանի հետ միջադեպի մասին. «Ազատություն»

194

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատության» հետ զրույցում պատմել է իր և «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին: «Արթուր Դանիելյանն էր` երկու, ամենայն հավանականությամբ, «Ադեկվադների» հետ, մեկին դեմքով ճանաչում եմ, զբոսնելիս սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց, որին ի պատասխան՝ ծեծկռտուք սկսվեց, ինչից իր քիթն է վնասվել, ամենայն հավանականությամբ, իմն էլ մի քիչ՝ քիմքիս մասը, ես նորմալ եմ»,- մանրամասնեց նա` հավելելով, որ Արթուր Դանիելյանի հետ եղած 2 անձինք փորձել են կանգնեցնել ծեծկռտուքը:

Հարցին` դիմե՞լ եք Ոստիկանություն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Հիմա ոստիկանների հետ եմ»:

Նշենք, որ ավելի վաղ «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը Facebook-իր իր էջում հրապարակել է իրենց միաբանությունից Արթուր Դանիելյանի լուսանկարը եւ գրառում արել:

«Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա»,-նշել է նա:

Իր հերթին ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրել է, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։