Գլխավոր Նորություններ 14-ամյա տղան որոնվում է որպես անհետ կորած

14-ամյա տղան որոնվում է որպես անհետ կորած

322

Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչ 14-ամյա Գարիկ Սարգսյանն ապրիլի 28-ին, ժամը 23:30-ի սահմաններում տնից դուրս է եկել և մինչ այս պահը հայտնի չէ նրա գտնվելու վայրը: Տղայի արտաքին նկարագիրն է՝ հասակը 160-ից 165 սմ, միջին կազմվածքով: Հագին եղել է սև սպորտային համազգեստ, սպորտային կոշիկներ:

Գարիկ Սարգասյանի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Թալինի կամ մոտակա բաժին: Զանգահարել 1-02 կամ 094 20 50 71 հեռախոսահամարներով: