Գլխավոր Նորություններ Մոտեցա և գլխով հարվածեցի քթին. Ալեն Սիմոնյանը չի զղջում և պատրաստ է...

Մոտեցա և գլխով հարվածեցի քթին. Ալեն Սիմոնյանը չի զղջում և պատրաստ է կրել հետևանքների պատասխանատվությունը

1291

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ ուղիղ եթերում խոսել է «Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանի և իր միջև տեղի ունեցած միջադեպի մասին:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ ընկերոջ հետ քայլելիս է եղել, երբ հանդիպել է Արթուր Դանիելյան. «Շատ երկար նայեց ինձ, ես ասացի բարև Արթուր, որին ի պատասխան հայհոյեց ինձ: Ես մոտեցա և ասացի, որ նույն կարծիքն ունեմ իր մասին և գլխով հարվածեցի քթին»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահը նաև ներկայացրեց, որ դեպքն իր նախապատմությունն ունի. «2016թ. նույն երիտասարդը, որը փորձում էր անդամագրվել ՔՊ, նախ բավականին կոպիտ ձևով պահանջեց, որ ես հեռացնեմ լրատվական նյութ, ապա պահանջեց, որ ես ինջնեմ ներքև. նա եկել էր ինձ ծեծելու: Երբ զգաց, որ ոչինչ չի ստացվում հեռացավ, ապա հրապարակային ներողություն խնդրեց: Այսօրվա միջադեպն ինձ հիշեցրեց երեք տարի առաջ տեղի ուեցած նույն միջադեպը: Հնչեցված սեռական բնույթի հայհոյանքներին երկրորդ անգամ չարձագանքել չէր կարող: Ցավում եմ, որ ստիպված եմ եղել նման ձևով արձագանքել, բայց ես այլընտրանք չեմ ունեցել: Ես որևիցե խնդիր չեմ տեսնում և պատրաստ եմ պատասխանատվություն կրել այսօրվա միջադեպի հետ կապված, եթե գտնեն, որ ես սխալ եմ վարվել»:

Այսօրվա մասին:

Опубликовано Alen Simonyan Среда, 29 апреля 2020 г.