Գլխավոր Մամուլ Հիվանդի փախուստը կանխած պահակայինի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով

Հիվանդի փախուստը կանխած պահակայինի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով

26

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` մի քանի օր առաջ կորոնավիրուսով է վարակվել օրթոպեդիկ հիվանդանոցի պահակային գունդը. «Մի 5-6 օր առաջ օրթոպեդիկի հիվանդներից մեկը փորձել է փախչել, պահակային գնդի աշխատակիցը վազել-բռնել է, թույլ չի տվել, որ փախչի, ինքն էլ է վարակվել, հետո տղաներին է վարակել»:

Շա՞տ են վարակվածները։ «2-3 հոգի վարակված են, մեծ թվով կանտակտավորներ` մեկուսացված»:

Ի դեպ, վարչապետի պահակային ծառայության 3 աշխատակիցներ, որոնցից մեկն Աբովյանից է, ասացին` նույնպես վարակված են կորոնավիրուսով, նրանք ձեզ մո՞տ են բուժվում։ «Ոչ, մենք նման բանից տեղյակ չենք»: Նույն հարցն ուղղեցինք վարչապետի մամլո քարտուղար Մանե Գեւորգյանին, ով առանց վայրկյան իսկ կորցնելու ասաց․ «Ոչ, չի համապատասխանում լուրն իրականությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։