Գլխավոր Նորություններ Կորոնավիրուսը բուժող նոր դեղամիջոցի մասին են հայտնել

Կորոնավիրուսը բուժող նոր դեղամիջոցի մասին են հայտնել

384

Ռեմդեսիվիր հակավիրուսային դեղամիջոցն արդյունավետ է COVID-19-ի դեմ պայքարում և հատկապես հիվանդության ծանր դրսևորումների դեպքում: Այս մասին ասել է ԱՄՆ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին:

Ֆաուչին, ելույթ ունենալով Սպիտակ տանը, ասել է, որ ըստ հետազոտությունների, ռեմդեսիվիրը ունի հստակ, զգալի, դրական ազդեցություն, օգնում է  հիվանդների արագ վերականգնմանը:

Այդպիսով, կան ապացույցներ, որ այս դեղամիջոցը կարող է արգելափակել այս վիրուսը:

Ֆաուչին ընդգծել է, որ ամերիկյան հետազոտությունը հավաստի է, կարվի այնպես, որ Ռեմդեսիվիրը հասանելի լինի բոլոր նրանց համար, ովքեր կունենան դրա կարիքը:

Թրամփն արդեն հայտարարել է, որ սա շատ դրական իրադարձություն է ու լավ սկիզբ, հակառակ չինացիների հայտարարություններին, թե Ռեմդեսիվիրն էական ազդեցություն չի ունենում վիրուսի վրա:

Ռեմդեսիվիրը պատկանում է այն դեղամիջոցների դասին, որոնք ուղղակիորեն են ազդում վիրուսի վրա։ Այն իմիտացնում է ՌՆԹ-ի եւ ԴՆԹ-ի չորս բլոկներից մեկը և կլանվում է վիրուսի գենոմի կողմից, ինչն, իր հերթին, դադարեցնում է պաթոգենների բազմացումը։