Գլխավոր Նորություններ Ռեկորդային վատ թիվ ենք ունեցել. հավանաբար շուտով կսկսենք թեթև վիճակում գտնվող...

Ռեկորդային վատ թիվ ենք ունեցել. հավանաբար շուտով կսկսենք թեթև վիճակում գտնվող քաղաքացիներին չհոսպիտալացնել. Թորոսյան

750

Երեկ վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել. 134 նոր դեպք: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա հավելեց, որ ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2066-ին, բուժվել է 29 քաղաքացի: Այս պահին բուժվում է 1103 է:

«Դժբախտաբար ունեցել ենք երկու մահվան դեպք, մահվան դեպքերի թիվը հասել է 32-ի: Արհեստական շնչառական սարքերի վրա ունենք ընդամենը 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է 17, ծանր վիճակում է 59 պացիենտ:

Իրադարձությունների այս սցենարի դեպքում՝ մենք հավանաբար շուտով կանցնենք ասիմպտոմ կամ շատ թեթեւ վիճակում գտնվող քաղաքացիներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ կփորձեն ձգել այդ օրը, քանի որ դա բերելու է հիվանդության հետագա տարածման. «Ենթադրում եմ, որ դեռ 5-6 օր կկարողանանք էս տեմպով ձգել: Այս 134 քաղաքացիների մեջ եղել են շատ փոխկապակցված անձինք, այսինքն չենք կարող վստահաբար ասել, որ այսօր էլ այդքան քաղաքացի կլինի: Մեկ մի դեպք ունենք, երբ հուղարկավորության արարողության ժամանակ վարակված անձի մասնակցություն է եղել եւ այլ անձինք են վարակվել»: