Գլխավոր Արցախ Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները կիրականացվեն

Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները կիրականացվեն

155

Մոսկվան կարծում է, որ Բաքվի և Երևանի միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա:

«Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքում, զգալով մթնոլորտը, որում աշխատանքն այժմ ընթանում է, ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ Բաքուն և Երևանը շահագրգռված են, որպեսզի այդ պայմանավորվածություններն այս անգամ թղթի վրա չմնան»,- ասել է Ս.Լավրովը՝ Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ բանակցությունների ավարտին:

Նա նշել է, որ Մոսկվան օգնելու է այդ պայմանավորվածությունների իրականացմանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ապրիլի 15-ի հանդիպմանը վերահաստատեցին կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը:

Ընդգծվեց շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նրանք նաև պայմանավորվեցին փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը:

Նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով: