Գլխավոր Նորություններ (VIDEO) Ալեն Սիմոնյանի դեմ քրեական գործ կհարուցվի՞. Գլխավոր դատախազը՝ երեկվա միջադեպի մասին

(VIDEO) Ալեն Սիմոնյանի դեմ քրեական գործ կհարուցվի՞. Գլխավոր դատախազը՝ երեկվա միջադեպի մասին

3698

Քրեադատավարական գործընթացը սկսվել է: Հաղորդումներ են տրվել  ոստիկանության բաժնում: Իմ կողմից արդեն իսկ հանձնարարվել է, որպեսզի այդ նյութերը փոխանցվեն ՀՔԾ: Դատավարական հետագա ընթացքը կտրվի ՀՔԾ-ի կողմից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, խոսելով Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև միջադեպի մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեն Սիմոնյանը հարվածել է Արթուր Դանիելյանին՝ վնասելով նրա քիթը: Նա չի բացառում դա՝ նշելով, որ Դանիելյանը հայհոյել է իրեն, ինչին ի պատասխան ինքը հարվածել է:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե Դանիելյանը ձերբակալվել է, Դավթյանը նշել է, որ ձերբակալել կարելի է միայն հարուցված քրեական գործով, իսկ այդ փաստով քրեական գործ չկա:

Հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ քրեական գործ հարուցվի Ալեն Սիմոնյանի դեմ ու դրվի նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը, Դավթյանը նշել է, որ արարքների վերջնական գնահատականների համար, որոնք պետք է ապագայում տրվեն, ինքը կարծիքներ չի հնչեցնում, քանի որ կկաշկանդի կոնկրետ դատական սուբյեկտներին. «Այս պահին իրազեկում եմ, որ սկսված է քրեադատավարական գործընթաց, նախապատրաստվում են նյութեր, իսկ այսօրվանից այդ նյութերի նախապատրաստությունը կշարունակի ՀՔԾ-ն»: