Գլխավոր Նորություններ Կորոնավիրուսով վարակված անձը մասնակցել է հուղարկավորությանն ու այլ անձանց վարակել. Արսեն Թորոսյանը՝...

Կորոնավիրուսով վարակված անձը մասնակցել է հուղարկավորությանն ու այլ անձանց վարակել. Արսեն Թորոսյանը՝ վարակի նոր օջախի հայտնաբերման մասին

2132
FILE PHOTO: Cemetery workers and funeral agency workers in protective masks transport a coffin of a person who died from coronavirus disease (COVID-19), into a cemetery in Bergamo, Italy March 16, 2020. REUTERS/Flavio Lo Scalzo/File Photo

Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր ռեկորդային վատ թիվ է արձանագրվել կորոնավիրուսի հաստատված դեպքերի մասով։

Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ այս 134 քաղաքացիների մեջ եղել են շատ փոխկապակցված անձինք, այսինքն չենք կարող վստահաբար ասել, որ այսօր էլ այդքան քաղաքացի կլինի:

Նա նշել է, որ կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել հերթական հուղարկավորության ժամանակ։

Կորոնավիրուսով վարակված անձը մասնակցել է հուղարկավորությանն ու այլ անձանց վարակել։

Պարետ Տիգրան Ավինյանն էլ տեղեկացրել է, որ ևս մեկ օջախ է եղել բուժհաստատություններից մեկում։

Դրականն այն է, որ երկու դեպքում էլ շփման շրջանակը հիմնականում պարզված է։