Գլխավոր Նորություններ Կոչ եմ անում՝ րոպե առաջ վճարել կոմունալ վարձերը, ամոթ է․ Նիկոլ Փաշինյան...

Կոչ եմ անում՝ րոպե առաջ վճարել կոմունալ վարձերը, ամոթ է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

493

Քանի որ հիմա կառավարությունն առաջնորդվում է ոչ թե մարդկանց սոցիալական վիճակի նույնականացման, այլ ծախսած էլեկտրաէներգիայի և գազի չափով, ակամա օգնում են այն մարդկանց, որոնք այդ աջակցության կարիքը չունեն։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հորդորեց այն քաղաքացիներին, ովքեր չունեն այդ աջակցության կարիքը, գումարները փոխանցեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հաշվեհամարին:

«Մի գաղտնիք ասեմ՝ մեր մեջ մնա․ այսօրվա դրությամբ էլ շատ մարդիկ, ովքեր պրոբլեմ չունեն սոցիալական, և որոնց անուն-ազգանուններով գիտենք, խնդրում ենք՝ գնան և կոմունալների վճարումներն անեն։ Դուք վճարելու հնարավորություն ունենալով և չվճարելով՝ պրոբլեմներ ստեղծեցիք նրանց համար, ովքեր չունեն հնարավորություն։ Կոչ եմ անում՝ րոպե առաջ վճարել կոմունալ վարձերը, ամոթ է»,- ասաց վարչապետը:

Կոմունալ ճգնաժամի ավարտը։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Четверг, 30 апреля 2020 г.