Գլխավոր Նորություններ Ռուսաստանի վարչապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Ռուսաստանի վարչապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել

79

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին հենց ինքը՝ Միշուստինը տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Հենց նոր հայտնի դարձավ, որ թեստերը, որոնք ես հանձնել եմ կորոնավիրուսի հետ կապված, տվել են դրական արդյունք»,- հայտարարել է ՌԴ վարչապետը

Մինչ Միշուստինի առողջանալը՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար կլինի Բելոուսովը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միշուստինին մաղթել է շուտափույթ ապաքինում: