Գլխավոր Նորություններ Արփի, դու է՞լ ես կառավարության հակաճգնաժամային որոշումներին քննադատաբար վերաբերվում. Փաշինյանը տիկնոջ և...

Արփի, դու է՞լ ես կառավարության հակաճգնաժամային որոշումներին քննադատաբար վերաբերվում. Փաշինյանը տիկնոջ և դստեր հետ կոմունալների թնջուկն է փորձում լուծել

476

Մենք մեր բոլոր ծրագրերով բաժանորդների 90 տոկոսին աջակցել ենք, բայց այդ 90 տոկոսի մեջ 30–40 տոկոսն այդ աջակցության կարիքը չունի, իսկ 70 տոկոսին՝ մի մասին աջակցել ենք ինչքան անհրաժեշտ է, իսկ մյուս մասը մի քիչ ավելի աջակցության կարիք ունի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կոմունալ վճարումները չանելու հետեւանքով անջատումներին։

«Ովքեր այդ աջակցության կարիքը չունեն, ես նախորդ ուղիղ եթերում ասացի, որ այդ գումարները կորոնավիրուսի հիմնադրամին փոխանցեք, բայց հիմա ուրիշ գաղափար եկավ։ Եթե դուք փետրվար ամսին 25 հազար դրամի չափով հոսանք եք օգտագործել, երկուշաբթի կամ երեքշաբթի 7500 դրամ փոխանցվելու է ձեր հաշվին, բայց եթե դուք չունեք դրա կարիքը, նայեք օրինակ ձեր շենքում, ձեր բակում, ձեր ծանոթների եւ բարեկամների մեջ ով կա, որ այդ 7500 դրամ կոմունալ ծախսի կարիքն ունի, տարեք իր տեղը վճարեք։ 4.5 միլիարդ դրամ ենք մենք տվել, դրանով մենք 100 տոկոս փակում ենք այն մարդկանց կոմունալները, որոնք դրա կարիքը ռեալ ունեն։ Մենք դա չենք կարողացել իրականացնել, քանի որ իրենց նույնականացնելու խնդիր ենք ունեցել»,–ասաց վարչապետը։

Փաշինյանը դիմեց կրտեսեր դստերը՝ Արփիին. «Շատ խառը թեմա էր, Արփի, ի՞նչ ես կարծում կարողացա՞ տեղ հասցնել։ Արփի, քո կարծիքն ասա, այս կոմունալ ճգնաժամի մասին ի՞նչ ես մտածում, դո՞ւ էլ ես կառավարության հակաճգնաժամային որոշումներին քննադատաբար վերաբերվում»։

Կոմունալ համերաշխության բանաձեւ։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Четверг, 30 апреля 2020 г.