Գլխավոր Նորություններ «Գավառում տեղի ունեցածի համար առաջինը պետք է քրգործ հարուցել Փաշինյանի նկատմամբ». Գուրգեն...

«Գավառում տեղի ունեցածի համար առաջինը պետք է քրգործ հարուցել Փաշինյանի նկատմամբ». Գուրգեն Եղիազարյան

3101

«Գավառում տեղի ունեցած միջադեպերի առթիվ, բնականաբար, քրեական գործ հարուցված կլինի, բայց առաջինը պետք է քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ով հանդես է գալիս բռնության կոչերով»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով Գավառում տեղի ունեցած ողբերգական միջադեպին։

Նրա դիտարկմամբ՝ Գավառում տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանի խոսքով ասած «սամասուդ էր»․ «Երբ ամենաբարձր ամբիոններից հնչում են բռնության կոչեր, ներքևի շերտերի վրա դա, բնականաբար, ազդում է։ Նիկո՛լ, դու էլ բան ու գործ չունե՞ս, վերջ տուր բռնության կոչերիդ»,- ասել է Եղիազարյանը:
     Հարցին՝ այս միջադեպից հետո ոստիկանապետը պետք է հրաժարական տա՞, թե՞՝ ոչ, Գուրգեն Եղիազարյանը պատասխանել է․ «Եթե մեկը պետք է հրաժարական տա, դա Նիկոլ Փաշինյանը պետք է լինի։ Ի՞նչ ասեմ ոստիկանապետի մասին, եթե այս ամենի հրահրիչը վարչապետն է»։

Մանրամասները` տեսանյութում: