Գլխավոր Նորություններ ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում կորոնավիրուսի 82 նոր դեպք է հաստատվել, վարակվածների ընդհանուր թիվը հասավ...

ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում կորոնավիրուսի 82 նոր դեպք է հաստատվել, վարակվածների ընդհանուր թիվը հասավ 2148-ի

112

Մայիսի 1-ին ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 82 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2148-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, կորոնավիրուսից ապաքինվել է 977 քաղաքացի, փաստացի բուժվում է 1136-ը:

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 33 դեպք, այլ պատճառով մահվան դեպքերը երկուսն են: